Եթե դուք ցանկանում եք համակարգիչների և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ ձեր սերը վերածել կարիերայի, ապա այս դասընթացը անկասկած ձեզ համար է։ Այս դասընթացի 4-րդ մակարդակի հանձնարարությունները համարժեք են բակալավրի աստիճանի առաջին կուրսի ծրագրին, իսկ 5-րդ մակարդակինը համարժեք են համալսարանի երկրորդ կուրսին։ Ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան օգտվել ուսուցչի աջակցությունից, կմասնակցեն զանազան վեբինարների, կօգտվեն բազում լրացուցիչ նյութերից, որոնք կօգնեն ավարտին հասցնել իրենց դասընթացը:
ՏՏ և համակարգչային գիտելիքների առցանց ծրագիր Անգլիայում
ՏՏ և համակարգչային գիտելիքների առցանց ծրագիր Անգլիայում
Բաժին՝
200,000 AMD
4-րդ մակարդակի դասընթացը սկսելու համար ուսանողը պետք է լինի առնվազն 18 տարեկան և ունենա միջնակարգ կրթություն: Նախքան 5-րդ մակարդակի դասընթացին գրանցվելը, պետք է արդեն ավարտած լինի 4-րդ մակարդակի դասընթացը կամ դրան համարժեք մակարդակ ունենա: Ուսանողները կարող են ծրագրին գրանցվել ցանկացած պահի, և նրանք 5 տարի ժամանակ ունեն այն ավարտելու համար: Առաջադրանքների համար ժամկետներ նույնպես չկան:
4-րդ և 5-րդ մակարդակի դասընթացներին միասին գրանցվելու դեպքում ուսման վճարը կազմում է 2200 ֆունտ ստերլինգ: Ուսանողները կարող են նաև գրանցվել միայն չորրորդ կամ հինգերորդ մակարդակի համար առանձին, յուրաքանչյուրը՝ 1800 ֆունտ ստերլինգ:
Կրթաթոշակներ չեն գործում: