«Տեղեկատվական համակարգերի մշակում» մագիստրոսական կրթական ծրագիրը նպատակ ունի իրականացնել նախագծահեն հետազոտություն պետությունից ու ընկերություններից ստացված և «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից հաստատված իրական նախագծերի շրջանակում։
Ուսուցումն իրականացվում է իրական նախագծերի միջոցով․ տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները սովորում են տեսությունը անհատական ձևաչափով՝ դասընթացը վարող դասախոսի հետ համագործակցությամբ՝ հարց ու պատասխանի ձևաչափով, առցանց նյութերից օգտվելով, իսկ գործնական աշխատանքը կատարում են միասին՝ ուղղաձիգ նախագծերի վրա հետազոտություններ կատարելով։ Առաջնային տեղում է ուսանողի՝ հետազոտություններ կատարելու և որակյալ թեզեր գրելու կարողության զարգացումը։