“Շուկայագիտություն” մասնագիտական կրթական ծրագրի նպատակն է ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը, գիտամանակավարժական, ուսումնամեթոդական, գիտական, սոցիոհաղորդակցական, համագործակցային հմտությունների զարգացմանը նպաստող կազմակերպամեթոդական պայմանների ստեղծումը:
“Շուկայագիտություն” ՄԿԾ-ի խնդիրներն են`
- ապահովել ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման պայմաններ, ապագա շուկայագետների մրցունակության իրատեսական երաշխիքներ,
- մշակել կադրերի պատրաստման ժամանակակից մեթոդներ,
- ստեղծել ուսանողակենտրոն ուսուցման համակարգի արդյունավետ գործառության համար համապատասխան պայմաններ,
- իրականացնել գիտամեթոդական և գիտահետազոտական գործունեություն՝ ամբիոնի գերակա ուղղություններով,
- ստեղծել կրթության որակի ապահովման պայմաններ,
- ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները,
- նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը,
- ուսումնական գործընթացի մասնակիցների համար ապահովել մասնագիտական տեղեկատվության աղբյուրներ,
- ապահովել կրթական, գիտահետազոտական և նորարարական գործընթացների միասնությունն ու անքակտելիությունը,
- կատարելագործել ուսումնական, մանկավարժական, գիտահետազոտական պրակտիկաների բովանդակային և կազմակերպական բաղադրիչները,
- իրականացնել կարիերայի կենտրոնների և գործատուների հետ համագործակցություն՝ շրջանավարտներին մասնագիտական աշխատանքով ապահովելու նպատակով:
Շրջանավարտի մասնագիտական զբաղվածության պրոֆիլի կառուցումը հիմնված է ուսումնական պլանում ներառված կիսամյակային դասընթացների տրամաբանական հերթակայության և բաշխվածության հաշվառման վրա: Մագիստրոսները կկարողանան աշխատել շուկայագետի որակավորում պահանջող տեղական և միջազգային կազմակերպություններում, ինչպես հետազոտական, այնպես էլ մասնագիտական տեխնիկական և կառավարչական հմտություններ պահանջող ստորաբաժանումներում։