«Մոլեկուլային և բջջային կենսաբանության» մասնագիտական կրթական ծրագրի նպատակն է գիտակրթական համակարգի համար պատրաստել արդի մոլեկուլային և բջջային կենսաբանության մեթոդներին տիրապետող բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Այն տրամադրում է հարթակ՝ կերտելու հիմնարար գիտելիքներ և ձեռք բերելու հմտություններ գիտության և տեխնոլոգիայի բնագավառում:
«Մոլեկուլային և բջջային կենսաբանության» մասնագիտության կրթական ծրագիրը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ հետազոտական դասընթացներ: Բացի այդ, դասընթացների ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել տարբեր հետազոտական նախագծերին, որտեղ օգտագործվում են բազմազան կենսաբանական համակարգեր՝ կլինիկական նմուշներից մինչև կենդանական և համակարգչային մոդելներ, կիրառելով մոլեկուլային և բջջային կենսաբանության ժամանակակից մեթոդներ՝ ԴՆԹ կլոնավորում, ՊՇՌ, սեքվենավորում և այլն: