«Միջազգային կառավարում» մագիստրատուրայի աստիճանի ծրագիրը տևում է մեկ տարի լրիվ դրույքով կամ երկու տարի կես դրույքով սովորելու դեպքում: Այն նախատեսված է երկու տարուց պակաս աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար: Մագիստրոսական ծրագրի ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտություններն ամուր հիմք կլինեն ուսանողներին հետագայում իրենց կարիերան ցանկացած ոլորտում կառուցելու համար: Ուսանողները կսովորեն բիզնեսի և կառավարման կարևորագույն հիմունքները, կզարգացնեն իրենց գործարար անհատականությունը, կառավարման և հաղորդակցման հմտությունները։ Ուսանողներին կտրվի գիտելիք ոչ միայն պաշտոնական դասախոսությունների, այլ նաև բազում բիզնես ընկերություններ այցելությունների, սեմինարների, անհատական առաջադրանքների, խմբային նախագծերի և հետազոտությունների միջոցով:
«Միջազգային կառավարում» մագիստրատուրայի աստիճան Գերմանիայում
«Միջազգային կառավարում» մագիստրատուրայի աստիճան Գերմանիայում
Բաժին՝
200,000 AMD
• Դիմում
• Բակալավրի աստիճանի դիպլոմի վավերացված պատճեն և գնահատականների տեղեկագիր
• Անգլերենի մակարդակը հաստատող փաստաթուղթ․ TOEFL-ի գնահատականը 89 (ինտերնետային), 233 (համակարգչային); IELTS-ի գնահատականը՝ 6․5; CAE C1 նվազագույնը 176 միավոր; PTE-ի միավորը 59; Duolingo-ի միավորը 105-110
• Ինքնակենսագրություն (CV)
Տարեկան մոտավորապես 20,850 €:
Գործում է մինչև 30% կրթաթոշակ ակադեմիական արժանիքների համար: