Ուսումնառության ընթացքում Դուք կուսումնասիրեք միջազգային կայունության (sustainability) խնդիրների տեսական և պատմական հիմքերը և ձեռք կբերեք անհրաժեշտ իրավասություններ կիրառելու կայունության (sustainability) օրակարգի ողջ շրջանակը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կազմակերպություններում։ Որպես կայունության ոլորտի (sustainability) մենեջեր՝ Դուք կկարողանաք մշակել ծրագրեր, միջոցառումներ և կայունության ռազմավարությունների համար ներքին և արտաքին հաշվետվություններ: Ծրագիրը հնարավորություն է տալիս սովորել վերլուծել շահագրգիռ խմբերի՝ ընկերության աշխատակիցների, հաճախորդների և ներդրողների շահերը կայունության կառավարման գործում և ձեռք բերել այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են տվյալ ոլորտում բարձր ղեկավար պաշտոններ ստանձնելու համար։
Ծրագրի ուսուցման լեզուն անգլերենն է։