Ամառային արձակուրդները անցկացրե՛ք մեզ հետ Պրահայում և Փարիզում։ Էդու Նեթվորքն առաջարկում է կարճաժամկետ ամառային ճամբար, որի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք բարելավել Ձեր օտար լեզվի մակարդակը (անգլերեն կամ չեխերեն), այցելել Եվրոպայի ստրում տեղակայված հարուստ մշակութային ժառանգությամբ երկրներ և ձեռք բերել միջմշակութային միջավայրում ապրելու հարուստ փորձ։
Ճամբարի ընդհանուր նկարագիրը
Ծրագիրը ներառում է․
- 40 ժամ անգլերենի կամ չեխերենի դասընթացներ,
- երկանգամյա սնունդ՝ նախաճաշ և ընթրիք,
- հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- չեխական SIM քարտ բջջային հեռախոսի համար
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Պրահայում,
- այցելություններ թանգարաններ և տեսարժան վայերեր՝ Սուրբ Վիտուսի Մայր Տաճար, Կառլովի կամուրջ, Հին քաղաքի հրապարակ, Ջոն Լենոնի պատ, Մալա Ստրանա, Զլատա Ուլոչկա, Պարող տուն, Փարիզյան ճոպանուղի, Պետրշինյան բլուր և այլն,
- Վլտավա գետով նավարկություն,
- ջրաշխարհ,
- կենդանաբանական այգի,
- մեկօրյա ուղևորություն դեպի Գերմանիա՝ Դրեզդեն,
- չորսօրյա ուղևորություն դեպի Ֆրանսիա՝ Փարիզ,
- տեղափոխում հարմարավետ ավտոբուսով դեպի Փարիզ և վերադարձ դեպի Պրահա,
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Փարիզում, այցելություններ տեսարժան վայրեր՝ Էյֆելյան աշտարակ, Փարիզի Աստվածամոր տաճար, Լատինական թաղամաս, Մոնմարտր, Սակրե Կյոր, Ելիսեյան այգիներ և այլն,
- այցելություն Դիսնեյլենդ կամ Լուվր և Վերսալի պալատ (ըստ ցանկության, մուտքավճարները ներառված են ծրագրի արժեքի մեջ),
- Սենա գետով նավարկություն (արժեքը ներառված չէ)։
- այցելություն Չեխիայի մի շարք հեղինակավոր համալսարաններ,
- սպորտային մրցույթներ,
- ավարտական վկայական։
Կացարան
Պրահայում մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2-ից 3 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Փարիզում մասնակիցները ապրելու են 3-4 աստղանի հյուրանոցում։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև 2024 թվականի մարտի 31-ը։