Բակալվրի միջազգային առաջին կուրսում հանգստի կառավարում և համայնքային զարգացում ծրագիրը համարժեք է հանգստի կառավարման և համայնքային զարգացման բակալավրի աստիճանի ծրագրի առաջին տարվան: Այս ծրագիրը ուսանողներին կտրամադրի գործնական փորձառություն համայնքի զարգացման, սպորտի և միջոցառումների կառավարման, կայուն զբոսաշրջության և բնապահպանական կառավարման, սոցիալական և մշակութային զարգացման ոլորտներում:
Ինչու՞ ընտրել հանգստի կառավարման և համայնքի զարգացման բակալավրը:
Հանգստի կառավարումը և hամայնքային զարգացման ծրագիրը համատեղում են բիզնեսի, ծրագրի զարգացման, գիտության, հանրային քաղաքականության և համայնքի ներգրավվածության բաղադրիչների հետ: Ծրագիրը շատ կիրառելի է համայնքային բյուջների մշակման, համայնքային ծրագրերի ընդլայնման, բնակչության տարբեր շրջանակների հետ աշխատելու և հանրային քաղաքականություն մշակելու համար: Կանադական մի շարք միջազգային համայնքներ փնտրում են հանգստի վերապատրաստված մասնագետներ, որոնք կօգնեն ղեկավարել հանգստի նախաձեռնությունները, կառուցել հանգստի վրա կենտրոնացված ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար, որը հեշտացնում է շրջանավարտների համար մասնագիտական աշխատանքի հայթայթման ընթացքը: Ուսանողները կարող են աշխատել այնպիսի ոլորտներում, ինչպիսին են՝
- մշակույթը և ժամանցը,
- առողջությունը և բարեկեցությունը,
- ճանապարհորդությունը և զբոսաշրջությունը: