«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին:
Կրթական ծրագրի խնդիրները
- Հետազոտել կառավարման առկա ժամանակակից հայացքները,
- Հետազոտել կառավարման տեսական և մեթոդաբանական հիմքերը,
- Հետազոտել կառավարման սկզբունքները, մեթոդները, գործառույթները և գործիքակազմը,
- Յուրացնել շուկայական տնտեսության պայմաններում որոշումների կայացման և դրանց իրականացման ողջ գործընթացը,
- Ձևավորել կառավարման մասնագիտական գրականության ինքնուրույն ուսումնասիրության կարողություններ և դրանց հիման վրա ապահովել հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում,
- Ձևավորել կառավարման բնագավառում ժամանակակից պահանջներին հարիր գիտելիքներ և ապահովել ուսանողների կողմից դրանց յուրացումը,
- Ներկայացնել և պարզաբանել կառավարչական գործունեության բնագավառում հիմնավորված որոշումների ընդունման գործնական կողմը և իրականացման մեխանիզմը,
- Զարգացնել կազմակերպություններում կառավարչական աշխատանք կատարելու ունակություններ: