«Գործարար վարչարարություն» մագիստրոսական ծրագիրը նպատակ ունի պատրաստել «Գործարար վարչարարություն» (կառավարում) (MBA – Master of Business Administration) մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ՝ օժտված տնտեսության գործարար հատվածում տեղի ունեցող գործընթացների պահանջներին համահունչ հմտություններով և զինված կառավարման, տնտեսագիտական և ֆինանսական ոլորտների վերաբերյալ խոր գիտելիքներով։ Ուսումնառության ընթացքում ուսանողները կստանան հիմնավոր գիտելիքներ տնտեսագիտության, կառավարման և ֆինանսների տարբեր ուղղությունների՝ այդ թվում, մարքեթինգի, բրենդինգի, միջազգային բիզնեսի կառավարման, գործարար ռիսկերի կառավարման, արժեթղթերի շուկայի, ինչպես նաև հարակից այլ ուղղությունների մասին: Ուսումնառության ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերել պրակտիկ փորձառություն Հայաստանի առաջավոր ընկերություններում և այն կիրառել մագիստորսական թեզերի հետազոտությունների շրջանակում:
Գործարար վարչարարության մագիստրատուրայի ծրագիր Հայաստանում
Գործարար վարչարարության մագիստրատուրայի ծրագիր Հայաստանում
Բաժին՝
200,000 AMD
- Դիմում,
- Դիմում-հարցաթերթիկ,
- Բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- Անձնագրի պատճեն,
- Սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
- Կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- 3×4 չափսի 1 լուսանկար
Ուսման վարձը կազմում է տարեկան 1.000.000 ՀՀ դրամ
Կրթաթոշակ չի տրամադրվում։