«Բուժական գործ» ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին գործնականում կիրառել և վերլուծել սոցիալապես նշանակալի խնդիրներն ու գործընթացները, ինչպիսիք են ՝ հիվանդների խնամքի կազմակերպում, առաջնային բուժօգնության տրամադրում և այլն: Դասընթացի ավարտին ուսանողները կզբաղվեն մասնագիտական գործունեությամբ և կհաղորդակցվեն սոցիալական միջավայրում հաշմանդամություն ունեցող անձանց հետ՝ օգտագործելով բժշկական սարքավորումներ և անցկացնելով հիվանդների հետազոտություններ՝ ախտորոշում հաստատելու, մարդու մարմնում մորֆոֆունկցիոնալ և ֆիզիոլոգիական վիճակը գնահատելու, ինչպես նաև պաթոլոգիական պրոցեսները գնահատելու և հիվանդի խնամքը կազմակերպելու համար:
Բացի այդ, դասընթացի ընթացքում դասավանդվող առարկաները հնարավորություն կտան բուժքույրական և կրտսեր բժշկական անձնակազմի ուսանողներին և հիվանդներին ծանոթանալ սանիտարահիգիենիկ ռեժիմի կանոններին, էթիկական և դեոնտոլոգիական սկզբունքներին, ինչպես նաև բնակչությանը իրազեկել առողջ ապրելակերպի մասին:
Հարկ է նաև նշել, որ ուսանողները հիմնականում տարբեր մշակույթներից են, ինչը նշանակում է, որ թիմային աշխատանքների ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան միասին աշխատել և հաղորդակցվել օտար լեզուներով։
Շրջանավարտները գործնականում կիրառում են էթիկական և դեոնտոլոգիական պարկտիկաները գործընկերների, բուժքույրերի և կրտսեր անձնակազմի, մեծահասակների և երեխաների հետ շփման մեջ: