«Բնապահպանություն և բնօգտագործում» մագիստրոսական կրթական ծրագիրը տալիս է խորը, համապարփակ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, ստացված տեղեկատվության մշակման և մեկնաբանության ուղղությամբ՝ շրջակա միջավայրի, բնապահպանության և բնօգտագործման բնագավառներում:
Ծրագրի նպատակն է մրցունակ մասնագետների պատրաստումը՝ գիտակրթական, համագործակցային կոմպետենտությունների զարգացմանը նպաստող ուսումնական և կազմակերպամեթոդական արդյունավետ պայմանների ստեղծման միջոցով: Շրջակա միջավայրի վերաբերյալ համալիր և միջազգային մրցունակ գիտելիքների ձեռքբերման կարողությունների զարգացման համար առարկայական ծրագրի 80%-ը արդիականացվել է՝ մոտարկելով եվրոպական լավագույն փորձը: Ուսանողները ուսումնական պրոցեսում անցնում են շրջակա միջավայրի երկրաքիմիայից, ռադիոէկոլոգիայից, շրջակա միջավայրի մոնիթորինգից, ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաներից մինչև էկոտոքսիկոլոգիա և սննդի անվտանգություն: Արդեն մի քանի տարի ամբիոնիում ներդրված է հետազոտահեն և նախագծահեն կրթություն: