Մագիստրոսական ծրագիրը ուսանողներին ընձեռում է հիանալի հնարավորություն մասնագիտանալու և հարուստ փորձ ձեռք բերելու բիզնես վերլուծության դինամիկ ոլորտում։ Ծրագրի ընթացքում ուսանողն կարող է ընտրել բիզնես վերլուծության ուսումնասիրման երկու ուղղություններից մեկը՝ տվյալների գիտություն կամ կառավարում:
Առաջին կիսամյակում Դուք կուսումնասիրեք այնպիսի հիմնական թեմաներ, ինչպիսիք են՝ տվյալների վերլուծությունը, ML հիմունքները, էմպիրիկ հետազոտությունը, տվյալների վիզուալիզացիան և Python ծրագրավորումը:
Երկրորդ կիսամյակում Դուք կսովորեք․
— Streaming platforms & NoSQL databases
— Neural Networks and Deep Learning
— Smart ETL pipelines with ML
— Business and Strategy կամ Advanced Data Analytics:
Երրորդ կիսամյակում Դուք կզարգացնեք ձեռք կբերեք գործնական գիտելիքներ՝ իրականացնելով արդյունաբերական կամ բիզնես վերլուծական նախագծեր և ուսումնասիրելով այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ MLOps-ը, Cloud հարթակները ու բիզնես բանականությունը։
Ծրագրի ուսուցման լեզուն անգլերենն է։