Բիզնես կառավարման բակալավրի ծրագիրը ուսանողին տալիս է խորը բիզնես գիտելիքներ և փորձ՝ հնարավորութուն տալով ծանոթանալ և ուսումնասիրել բիզնես կառավարման արդի թեմաները միջազգային համատեքստում, ինչպիսիք են՝
- Ուսման և աշխատանքի իրավասություններ – Անձնական հմտություններ, լեզու, հաղորդակցական և առաջնորդական հմտություններ, բիզնես իրավունք, իրավական անգլերեն
- Ընդհանուր բիզնեսի կառավարում – կառավարման, անձնակազմի և կազմակերպման ոլորտում իրավիճակի վերլուծություն, մարքեթինգային գործիքներ, ներդրումներ և ֆինանսներ, ռիսկերի կառավարում
- Միջազգային կառավարում – միջազգային հարաբերություններ, օպերատիվ և ռազմավարական միջազգային կառավարում
Ծրագրի ուսուցման լեզուն անգլերենն է։