Մագիստրոսական այս ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքներ՝ նեյրոֆիզիոլոգիայի, թունաբանության (տոքսինոլոգիայի), հոգեֆիզիոլոգիայի, կլինիկական կենսաքիմիայի, էլեկտրաֆիզիոլոգիայի, բուսական, կենդանական և մանրէաբանական տոքսինների կենսաքիմիայի, քիմիայի և ծագումնաբանության, նեյրոդեգեներատիվ պաթոլոգիաների, նյարդաներզատչական հարաբերությունների և հարակից բազմաթիվ այլ ոլորտների գիտական նորագույն ձեռքբերումներից։
Նեյրոֆիզիոլոգիայի և տոքսինոլոգիայի մագիստրատուրսայի ծրագիր Հայաստանում
Նեյրոֆիզիոլոգիայի և տոքսինոլոգիայի մագիստրատուրսայի ծրագիր Հայաստանում
Բաժին՝
200,000 AMD
- Դիմում,
- Դիմում-հարցաթերթիկ,
- Բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- Անձնագրի պատճեն,
- Սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
- Կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- 3×4 չափսի 1 լուսանկար
Ուսման վարձը կազմում է տարեկան 1.000.000 ՀՀ դրամ։
Կրթաթոշակ չի տրամադրվում։