Բարձրագույն մասնագիտական կրթության «Բուժքույր – բակալավր» մասնագիտության կրթական ծրագիրը նախատեսում է պատրաստել մասնագետներ, որոնք ուսումնառության ընթացքում բացի ընդհանուր պրոֆիլի բուժքույրերին անհրաժեշտ մոդուլներից ուսումնասիրում են նաև գիտական հետազոտությունը քույրական գործում, մենեջմենթ և լիդերություն, վիճակագրություն, մանկավարժություն,դասավանդման մեթոդիկա, մանկավարժական,կառավարման հոգեբանություն, հանրային առողջություն և այլն: Շրջանավարտները իրավասու են աշխատել որպես.
– բուժքույր կազմակերպիչներ /ավագ բուժքույր, գլխավոր բուժքույր/
– բուժքույր դասավանդողներ /բժշկական ուսումնական հաստատություններում/
– բուժքույր հետազոտողներ
– ընդհանուր պրակտիկայի բուժքույրեր /առանձին անհատների, ընտանիքների, հանրության տարբեր խմբերի մակարդակով բուժքույրական օգնություն և խնամք իրականացնելու նպատակով
– կլինիկական բուժքույրեր՝ թերապևտիկ, մանկաբուժական, վիրաբուժական, գինեկոլոգիական և նեղ մասնագիտական բաժանմունքներում առավել խորացված, նեղ մասնագիտական բուժքույրական օգնություն և խնամք իրականացնելու նպատակով և այլն:
Ուսումնառությունը միջնակարգ կրթության հիմքով 4 տարի է, ուսուցման ձևը՝ առկա: