Այս նախապատրաստական ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը Հունգարիայի որևէ բժշկական համալսարանում: Ուսանողները նախ և առաջ ուսումնասիրում են այն առարկաները, որոնցից պետք է քննություն հանձնեն բժշկական համալսարաններ ընդունվելու համար: Ծրագիրը հատկապես նախընտրելի է այն ուսանողների համար,ովքեր ցանկանում են իրենց կրթությունը շարունակել ատամնաբուժության, դեղագիտության, ֆիզոթերապիայի և ռազմական բժշկության ոլորտներում։
Բժշկական նախապատրաստական ծրագիր Հունգարիայում
Բժշկական նախապատրաստական ծրագիր Հունգարիայում
Բաժին՝
200,000 AMD
Ընդունվելու համար անհրաժեշտ է `
• Անգլերենի B2 մակարդակը հաստատող միջազգայնորեն ճանաչված քննության հավաստագիր(IELTS 5.5 կամ համարժեք այլ քննություն)
• Կենսաբանություն, քիմիա և ֆիզիկա առարկաների A-level միջնակարգ դպրոցի քննության վկայական
Գոյություն ունի 2 տեսակի ծրագիր՝ 1 կամ 2 կիսամյակ տևողությամբ։ 1 կիսամյակ տևողությամբ ծրագրի արժեքն է 4150 եվրո։ Երկրորդ ծրագրի արժեքն է 3000 եվրո, որը միայն առաջին կիսամյակի արժեքն է։
Բարձր առաջադիմությամբ ուսանողները կարող են ստանալ ակադեմիական կրթաթոշակ։ Յուրաքանչյուր կիսամյակի համար ուսանողները կարող են 10 % զեղչ ստանալ։