Բակալավրի միջազգային առաջին կուրսի գիտության ծրագիրը համարժեք է գիտության բակալավրի աստիճանի ծրագրի առաջին տարվան: Գիտության ֆակուլտետն առաջարկում է գիտական ծրագրերի լայն բազմազանություն, ինչպես նաև աշխարհահռչակ գիտնականների հետ հետազոտություններ փորձարկելու հնարավորություններ և խոշորագույն համատեղ աշխատանքի իրականացման ծրագիր: Բակալավրի միջազգային առաջին կուրսի գիտության աստիճանից հետո ուսանողները շարունակում են իրենց ուսումը բակալավրի երկրորդ կուրսում: Ուսանողները կարող են ընտրել մի շարք տարբերակներից, որոնք են՝
- ակտուարական մաթեմատիկա,
- կենսաքիմիա,
- կենսաբանական գիտություններ (բջջային, մոլեկուլային և զարգացման կենսաբանություն, էկոլոգիա և շրջակա միջավայրի կենսաբանություն, բնապահպանական և ամբողջական ֆիզիոլոգիա, էվոլյուցիա և կենսաբազմազանություն, ինտեգրված կենսաբանություն),
- քիմիա ( կենսավերլուծական քիմիա, կենսադեղագործական քիմիա, կենսաֆիզիկական քիմիա, քիմիա/ ֆիզիկա համատեղ ծրագիր, շրջակա միջավայրի քիմիա, անօրգանական քիմիա, նյութերի գիտություն, օրգանական քիմիա, ֆիզիկական քիմիա, ինտելեկտուալ քիմիա),
- համակարգչային գիտություն ( արհեստական բանականություն, համակարգչային համակարգեր, տվյալների բազաներ, մարդ-համակարգիչ փոխազդեցություն և համակարգչային գրաֆիկա, ցանցեր և անվտանգություն, ծրագրային տեխնիկա, տեսական համակարգչային գիտություն, վեբ համակարգեր, համակարգչային գիտություն-մաթեմատիկա համատեղ ծրագիր, համակարգչային գիտություն-ֆիզիկա և աստղագիտություն համատեղ ծրագիր, համակարգչային գիտություն-վիճակագրություն համատեղ ծրագիր),
- գենետիկա,
- մաթեմատիկա (կիրառական մաթեմատիկա (համակարգչային գիտության տարբերակ, տնտեսագիտության տարբերակ, վիճակագրության տարբերակ), մաթեմատիկա-տնտեսագիտություն համատեղ ծրագիր, մաթեմատիկա-ֆիզիկա և աստղագիտություն համատեղ ծրագիր),
- մանրէաբանություն,
- ֆիզիկա և աստղագիտություն,
- աստղագիտություն,
- ֆիզիկա,
- բժշկական և կենսաբանական ֆիզիկա,
- հոգեբանություն,
- վիճակագրություն (վիճակագրություն-ակտուարական մաթեմատիկա համատեղ ծրագիր, վիճակագրություն-տնտեսագիտություն համատեղ ծրագիր, վիճակագրություն-մաթեմատիկա համատեղ ծրագիր)։
Ինչու՞ ընտրել գիտության ֆակուլտետը։
Համագործակցային կրթության ծրագիրը հասանելի է բազմաթիվ աստիճանի ծրագրերի ուսանողների համար, որտեղ գիտությունների ֆակուլտետն առաջարկում է ավելի քան 50 տարբեր ծրագրեր: Ուսանողների մեծամասնությունը ներգրավված են բակալավրի հետազոտական ծրագրերում, աշխատում են առաջադեմ հետազոտողների հետ և օգտագործում են լավագույն գիտական սարքավորումներ ժամանակակից լաբորատորիաներում: Գիտության ֆակուլտետում կան զբաղվածության և կարիերայի մի շարք ընտրության տարբերակներ։ Վերջիններս ներառում են տեխնիկական հնարավորություններ, ինչպիսիք են լաբորատորիաներում աշխատելը և հետազոտություններ կատարելը, կամ գործունեություն ծավալել վարչարարության, կրթության, պահպանման և բիզնեսի ոլորտներում: