Մագիստրատուրայի ծրագիրը պատրաստում է խորացված, հիմնարար և մասնագիտական գիտելիքներ պահանջող գործունեության, ինչպես գիտահետազոտական, այնպես էլ մանկավարժական ուղղվածության։ Մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ընդլայնել ակադեմիական մասնագիտական գիտելիքները, զարգացնել կարողություններ, հմտություններ և ձևավորել մասնագիտական կոմպետենցիաներ՝ ֆիզիկական վերականգնման/ռեաբիլիտացիայի/ բնագավառում։
Կրթական ծրագիրը ներառում է ընդհանուր, մասնագիտական, ուսանողի ընտրությամբ դասընթացներ /կամընտրական/, մասնագիտական (կլինիկական) պրակտիկա։ Ծրագրի կառուցվածքը ներառում է առարկաների ցանկը, կրեդիտների քանակը և յուրաքանչյուր կիսամյակի համար նախընտրելի ժամացույցը։ Ծրագրի ուսուցումը մոդուլային է։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝
- ընդհանուր կառուցամաս,
- մասնագիտական կռուցամաս,
- առարկաներ ուսանողի ընտրությամբ,
- պրակտիկա,
- գիտահետազոտական աշխատանք։
Ծրագիրը պարտադիր կերպով ավարտվում է մագիստրոսական ատենախոսության հրապարակային պաշտպանությամբ։