Կրթական ծրագիրը ներառում է պարտադիր դասընթացներ հումանիտար, սոցիալական, մանկավարժական, հոգեբանական ոլորտներում, մասնագիտական /կլինիկական/ պրակտիկա, ինչպես նաև ընտրովի առարկաներ: Ծրագիրը կազմված է մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից՝ «Կինեզիոլոգիայի հիմունքներ», «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա», «Մերսման հիմունքներ», «Ռեաբիլիտացիայի հիմունքներ», «Նյարդային համակարգի հիվանդությունների կինեզիոթերապիա», «Ֆիզիկական ռեաբիլիտացիա». Վնասվածքների Ֆիզիկական ռեաբիլիտացիա» և այլն:
Ծրագրում ընդգրկված են նաև ընդհանուր մասնագիտական կառուցամասի առարկաներ՝ «Մարդու անատոմիա», «Ընդհանուր և տարիքային ֆիզիոլոգիա», «Ընդհանուր և մասնակի ախտաբանություն», «Սպորտային բժշկություն», «Կենսամեխանիկա», «Կենսաքիմիա» և այլն։ Շրջանավարտները կկարողանան ներկայացնել հենաշարժողական համակարգի հետ կապված առողջական խնդիրների և վնասվածքների զարգացման հիմնական մեխանիզմն ու գործընթացը, ինքնուրույն մշակել ֆիզիկական վերականգնողական տարբեր մեթոդներ և կիրառել դրանք օրգան-համակարգերի տարբեր հիվանդությունների դեպքում, ցուցաբերել առաջին օգնություն և կիրառել նախընտրելի գործողություններ արտակարգ իրավիճակներում։