Անգլերեն լեզվի և գրականության մանկավարժի որակավորման բակալավրիատի ծրագրի ուսանողներին տալիս է անգլերենի ուսուցման և մանկավարժության, ինչպես նաև լեզվաբանության և անգլո-ամերիկյան համաշխարհային գրականության հիմնարար գիտելիքներ և հմտություններ․
Օտար լեզու և գրականություն մասնագիտությամբ մանկավարժի որակաովորման նպատակն է պատրաստել օտար լեզվի և գրականության հիմնարար տեսական և կիրառական գիտելիքներով, մանկավարժական հմտություններով և մեթոդաբանական կարողություններով օժտված մասնագետի:
Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և գրականություն մասնագիտությամբ մանկավարժի որակաովորման նպատակն է պատրաստել օտար լեզվի խորքային գիտելիքներով և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ, որոնք կունենան վերլուծական և քննադատական ընկալում օտար լեզվի դասավանդման հարցերի և խնդիրների շուրջ (լեզվաբանական, գրականագիտական և մեթոդաբանական)։ Ծրագրի նպատակն է ապահովել լեզվաբանական և միջմշակութային խորը գիտելիքներ, որոնք լավագույնս հաղորդելի կլինեն հետագա սերունդներին։ Այս առումով հստակ շեշտը դրվում է հաղորդակցական հմտությունների զարգացման վրա՝ դրանով նպաստելով բազմամշակութայնության ընկալմանը։