Կրթական ծրագիրը բաղկացած է հետևյալ մոդուլներից՝ հանրապետական և բուհական բաղադրիչներ, կամընտրական առարկաներ, պրակտիկաներ, գիտա-հետազոտական աշխատանքներ։
Այն ներառում է դասընթացներ ընդհանուր հումանիտար, սոցիալական, մանկավարժական, հոգեբանական, բժշկակենսաբանական, ֆիզիկական ռեաբիլիտացիայի և ադապտիվ սպորտի ոլորտներից, ինչպես նաև ընդգրկում է ընտրովի դասընթացներ և մասնագիտական պրակտիկա։ Մագիստրանտները ուսումնառության վերջում հանդես են գալիս մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությամբ։
Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները ունակ կլինեն՝
- նկարագրել ադապտիվ ոլորտում մարզիկների պատրաստության հիմունքները, մկիջոցները և մեթոդները, ներկայացնել բեռնվածության չափավորման և կարգավորման առանձնահատկությունները,
- նկարագրել մարզման գործընթացի կառուցման մոտեցուները՝ մարզաձևի, հաշմանդամության տեսակի և աստիճանի առանձնահատկությունների հաշվառմամբ։