Բլոգ
UWC 2024-2026 ակադեմիական տարվա ընդունելությունն սկսված է
- October 5, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
No Comments
Սիրելի՛ երիտասարդներ,ուրախ ենք հայտարարել, որ մեր գործընկեր UWC-ում 2024-2026 թթ․ ակադեմիական շրջանի կրթաթոշակով տեղերի համար հայտադիմումների ընդունումն սկսված է։
Պատկերացրեք ձեր կյանքի երկու տարին այնպիսի միջավայրում, որը լի է մարտահրավերներով և արկածներով, աշխարհի բոլոր անկյուններից ժամանած համախոհներով կամ հակառակը՝ լրիվ այլ փորձառությամբ և աշխարհայցքով, հետաքրքիր նախագծերով, նոր ընկերներով և, իհարկե, խիստ կարևոր՝ բարձորակ կրթությամբ։
Անցեք հղումով, և եթե համապատասխանում եք ընդունելության չափորոշիչներին՝ լրացրեք առցանց դիմումն ու ստացեք հնարավորություն դառնալ @uwcncarmenia շարժման մի մասնիկը։