
Royal College of Art-ը (RCA) համարվում է աշխարհում արվեստի և դիզայնի առաջատար բուհերից մեկը։ Այն միակ համալսարանն է, որը մասնագիտացած է միայն մագիստրոսական և հետբուհական (postgraduate) արվեստի և դիզայնի կրթության մեջ։ RCA-ն առանձնանում է իր ակադեմիական բարձր մակարդակով, փորձառու դասախոսական կազմով և ստեղծարարության խթանմամբ։ Համալսարանն ունի ընդգծված միջազգային ճանաչում՝ համարվելով առաջատար բուհ ըստ QS World University Rankings by Subject (Art & Design) վարկանիշի՝ արդեն 11 տարի անընդմեջ։
Ինչպե՞ս և երբ սկսվեց պատմությունը
RCA-ի ակունքները սկիզբ են առել դեռևս 1837 թվականին, երբ այն հիմնադրվեց որպես Government School of Design՝ նպատակ ունենալով բարձրացնել արդյունաբերական դիզայնի որակը Բրիտանիայում։ 1896 թվականին այն ստացել է «Royal» կարգավիճակը՝ դառնալով Royal College of Art։ Տարիների ընթացքում համալսարանը ոչ միայն պահպանել է իր ակադեմիական հեղինակությունը, այլև վերածվել է նորարարական մտածողության կենտրոնի՝ իր շրջանավարտներով հարստացնելով համաշխարհային մշակույթը։



Ի՞նչ ծրագրերով կարող եք ուսանել
RCA-ն առաջարկում է բացառապես մագիստրոսական (MA, MPhil, MFA) և դոկտորական (PhD) աստիճանի կրթություն հետևյալ ոլորտներում՝
- Արդի արվեստ / Fine Art
- Դիզայն
- Արդյունաբերական դիզայն
- Գրաֆիկական և հաղորդակցման դիզայն
- Սպասարկման դիզայն
- Ինտերակտիվ և թվային դիզայն
- Ճարտարապետություն
- Մոդա և տեքստիլ
- Տրանսպորտի դիզայն
- Նոր մեդիաներ, արվեստ և տեխնոլոգիաներ
- Վիզուալ հաղորդակցություն
- Սոցիալական դիզայն և քաղաքականություն
Կրթաթոշակային ծրագրեր
RCA-ն առաջարկում է բազմաթիվ կրթաթոշակային ծրագրեր՝ տեղացի և միջազգային ուսանողների համար։ Դրանք տրամադրվում են ակադեմիական հաջողությունների, սոցիալական կարիքի կամ ոլորտային առանձնահատկությունների հիման վրա։
Կրթաթոշակների տեսակները՝
- RCA Scholarships – Մասնակի կամ ամբողջական ուսման վարձի փոխհատուցում համալսարանի կողմից
- The Helen Hamlyn Scholarships – Սոցիալական դիզայնի կամ ծառայությունների ոլորտում նորարար ուսանողների համար
- Grand Challenge Bursaries – Համագործակցային նախագծերին մասնակցող ուսանողների համար
- External Scholarships – Ֆինանսավորում՝ միջազգային կամ ազգային կազմակերպությունների կողմից, ինչպես օրինակ Chevening, Commonwealth կամ Erasmus+
Ֆինանսավորման աղբյուրներ՝
- Stipends (ապահովագրություն, ապրելու ծախսեր) որոշ դեպքերում
- Մասնագիտական ուսանողական վարկեր (Մեծ Բրիտանիայի կամ այլ երկրների միջոցով)
- Բաժինների ներքին ֆինանսավորում, հիմնված առաջադիմության և նախագծերի վրա
Ովքե՞ր են RCA-ի շրջանավարտները



Royal College of Art-ը ունի այնպիսի շրջանավարտներ, ովքեր փոխել են արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի աշխարհը։
Ջեյմս Դայսոն – Բրիտանացի ինժեներ, նորարար և Dyson ընկերության հիմնադիր։ Նրա վակուումային սարքերը, օդային չորացուցիչները և տեխնոլոգիական լուծումները դարձրել են նրան աշխարհի ամենաազդեցիկ գյուտարարներից մեկը։
Հենրի Մուր – Ժամանակակից քանդակագործության վարպետ, ում մեծածավալ բրոնզե քանդակները ներկայացված են աշխարհի լավագույն թանգարաններում և հանրային տարածքներում։ Նրա ոճը դարձավ բրիտանական արվեստի խորհրդանիշ։
Ջոնաթան Իվ – Apple-ի գլխավոր դիզայներ, iPhone-ի, iMac-ի և iPod-ի դիզայնի համահեղինակ։ Նրա ստեղծարարությունը և մինիմալիստական ոճը ձևավորեցին ժամանակակից տեխնոլոգիական դիզայնի նոր ստանդարտներ։



Royal College of Art-ը ոչ միայն արվեստի և դիզայնի ակադեմիական հաստատություն է, այլ նաև մշակութային, տեխնոլոգիական և նորարարական կենտրոն, որտեղ ձևավորվում են ապագայի ստեղծարար առաջնորդները։ Այն ուսանողներին տալիս է ոչ միայն գիտելիք, այլ՝ ազատություն՝ իրենց տեսլականով փոխելու աշխարհը։ Եթե քո երազանքը արվեստի միջոցով ազդեցություն թողնելն է, RCA-ը կարող է լինել քո ստեղծարար ճանապարհի սկիզբը։
Հոդվածի հեղինակ՝ edunetwork-ի կամավոր՝ Անի