Բլոգ
Networking. Ինչպե՞ս այն կօգնի քեզ սովորելու ընթացքում
- January 19, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հետաքրքիր փաստեր

Կապեր և ընկերներ ձեռք բերելը սովորելու ընթացքում շատ կարևոր է, ինչպես օրինակ, հայտնի իսպանական սերիալում։
Իսկ թե ինչո՞ւ է այդքան կարևոր, անդրադառնանք հաջորդիվ․
Networking-ը օգտակար կոնտակտների տվյալների բազայի ստեղծումն է, որը կարող է օգնել կարիերայում, բիզնեսում, ուսման մեջ և կյանքում:
Այն պետք է գալիս աշխատանք փնտրելիս, ընդունելության և ակադեմիական կարիերայի համար, բիզնեսի և համագործակցության համար, մոտիվացիայի բարձրացման, փափուկ հմտություների զարգացման համար։
Մի քանի կանոն Networking ստեղծելիս․
- ստեղծե՛ք հրաշալի առաջին տպավորություն,
- կարևորե՛ք երկարակեցությունն ու հետևողականությունը շփման մեջ,
- ձեռք բերե՛ք փոխադարձ վստահություն։
Եթե նկատեք, մեր անվան մեջ էլ կա networking-ից մի մասնիկ։ Եվ դա պատահական չէ, քանի որ մենք կարևորում ենք ուսման ընթացքում ձեռք բերած կապերը: Տարիների ընթացքում մեր ձևավորված լայնածավալ կրթական կապերն օգնում են Edunetwork-ին աջակցել յուրաքանչյուր դիմորդի՝ օգտվել համաշխարհային կրթական համակարգի ընձեռած հնարավորություններից և կերտել կայուն ապագա։