Բլոգ
Երկուսն էլ ստանդարտ քննություններ են, որ հանձնում են բակալավրի ուսանողները՝ ուսումը բարձր մակարդակի ծրագրերում շարունակելու համար։ Քնությունները նման են. ստուգում են անգլերենի մակարդակը, վերլուծական և մաթեմատիկական մտածողությունը և քննությունների արդյունքները ուժի մեջ են մնում 5 տարի:
Բայց մենք գտել ենք մի քանի տարբերություն.
Նպատակը: GMAT-ը նախատեսված է բիզնեսի և տնտեսագիտության ոլորտում ուսումը շարունակելու համար։ Այս քննությամբ հնարավոր է ընդունվել հազարավոր MBA ծրագրեր և բիզնես դպրոցներ: Իսկ GRE-ին ընդունում են քիչ թվով համալսարաններ և դպրոցներ, բայց այն համապատասխանում է այլ ոլորտներում, օրինակ քվանտային ֆիզիկայից մինչև գրականություն մագիստրոսական ծրագիր ընդունվելու համար։
Մաթեմատիկայի առաջադրանքներ:Մաթեմատիկայի առաջադրանքները GMAT- ում ավելի բարդ են, քան GRE- ում. առաջինն անցնելու համար ցանկալի է լավ տեխնիկական պատրաստվածություն ունենալ, իսկ երկրորդի համար բավական է լավ յուրացնել դպրոցի ուսումնական ծրագիրը։ Բացի այդ, GRE-իի քննության ժամանակ կարող եք օգտագործել հաշվիչ, ուստի այն ավելի շատ նախընտրում են հումանիտարները։
Բանավոր հաղորդակցություն: GMAT- ում նախ ստուգում են քերականության իմացությունը և վերլուծական մտածողությունը: GRE ում գնահատում են բառապաշարը։
Ժամանակը: Դադարները չհաշված՝ GMAT-ը տևում է 3 ժամ և 7 րոպե, իսկ GRE-ին 3 ժամ 45 րոպե։
Արժեքը: GMAT-ը 250$ է, իսկ GRE-ին 205$: