Բլոգ
GAP year. ցանկությու՞ն, թե՞ պարտադիր ընդմիջում
- August 16, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Դպրոցն ավարտելու և համալսարան ընդունվելու միջև անցումային շրջանը ձեր կյանքի կարևորագույն էտապներից է, քանի որ այն որոշում է ձեր ապագայի, կարիերայի և անձնական զարգացման ուղին:
Այդ պատճառով շատ օտարերկրյա ուսանողներ հետևում են, այսպես կոչված, «GAP year» ուսումնական արձակուրդի պրակտիկային։
Դադարն օգնում է հասկանալ, թե որ մասնագիտական ուղղությունն է դուր գալիս դիմորդին, միաժամանակ հասցնում է ձեռք բերել որոշ օգտակար հմտություններ,օրինակ՝ բարելավել լեզվի մակարդակը։ Օգնում է ավելի լավ ճանաչել ինքն իրեն և հնարավորությունները, հասկանալ, թե ինչով կցանկանար զբաղվել կյանքում կամ ինչ ուղղությամբ շարժվել:
Տալիս է ավելի բարձր միավորներ ստանալու հնարավորություն։ Դադարի ընթացքում դիմորդները կենտրոնանում են հստակ առարկաների մակարդակի բարելավման վրա։
Կա վիճակագրություն, որ մեկ տարվա «արձակուրդից» հետո ուսանողները հակված են բարձրացնել իրենց միջին միավորը՝ բուհ ընդունվելիս: Այս ամենը կրթությանն ու մասնագիտությանը ավելի գիտակցված վերաբերմունք ցուցաբերելու արդյունք է։