Բլոգ
5 միֆ Մեծ Բրիտանիայում սովորելու մասին
- December 13, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հետաքրքիր փաստեր
- Դժվար է ընդունվել
Մեծ Բրիտանիայի լավագույն 20 համալսարաններն ընդունվելն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է:
Միջնակարգ կրթության համակարգերի տարբերության պատճառով հայ ուսանողները պետք է ավարտեն Foundation Year-ը, մինչև բակալավրի 1-ին կուրս ընդունվելը։
Foundation Year-ը դիմելու հիմնական պահանջները՝ IELTS UKVI քննությունն է, նվազագույնը 5.0 միավորով։
- Կարևորը Top համալսարաններում սովորելն է
Մեծ Բրիտանիայի համալսարանների վարկանիշը, փոխվում է այնքան արագ, ինչպես Netflix-ի նոր սերիալների ցանկը։
Իսկ եթե լուրջ, բուհեր ընտրելիս գլխավորը ոչ թե ընդհանուր աղյուսակի վարկանիշն է, որտեղ միշտ Քեմբրիջն ու Օքսֆորդն են, այլ մասնագիտության վարկանիշը, շրջանավարտների զբաղվածության ցուցանիշները։
- Դժվար է մնալ Մեծ Բրիտանիայում ավարտելուց հետո
Քչերը գիտեն, որ Մեծ Բրիտանիան 2021 թվականից փոխել է միջազգային ուսանողներին առնչվող որոշ օրենքներ: Մեծ Բրիտանիայի բոլոր բուհերի շրջանավարտներն այժմ կարող են դիմել 2 տարվա (երկարացման հնարավորությամբ) աշխատանքային վիզայի համար:⠀
- Դուք չեք կարող աշխատել ուսման ընթացքում
Կարող եք։ Օտարերկրյա ուսանողներն իրավունք ունեն ուսման ընթացքում աշխատել շաբաթական 20 ժամ, իսկ արձակուրդներին՝ շաբաթական 40 ժամ։
Նվազագույն աշխատավարձը 7 ֆունտ՝ ժամում: Նման կես դրույքով զբաղվածության դեպքում ուսանողը կարող է տարեկան վաստակել 6000 ֆունտ:
- Թանկ է սովորելու և ապրելու համար
Մասամբ ճիշտ է։ Բայց կարևոր է, թե ինչի հետ ենք մենք համեմատում։ ԱՄՆ-ում և Կանադայում սովորելն ավելի թանկ է, քան Մեծ Բրիտանիայի համալսարանների մեծ մասում։ Մեծ Բրիտանիայի համալսարանում մեկ տարվա արժեքը սկսվում է 13000 ֆունտից:
⠀