Բլոգ
4 AI գործիք ուսման պրոցեսը ավելի հետաքրիր դարձնելու համար
- April 3, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հետաքրքիր փաստեր

Կրթական պրոցեսը պետք է լինի հետաքրքիր և մոտիվացնող՝ անկախ, թե ինչ մասնագիտություն եք ուսումնասիրում և քանի տարի տևողությամբ։ EduNetwork-ը առանձնացրել է 4 AI (արհեստական բանականություն) գործիքներ Ձեր կրթական ընթացքը ավելի գունեղ և հետաքրքիր դարձնելու համար։
OPENAI- CHATGPT
Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած հարթակը հրաշալի հնարավորություն է կրթական գործընթացն ավելի հետաքրքիր և արագ դարձնելու համար։ AI գործիքը հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում ստանալ հստակ պատասխաններ քեզ հուզող հարցերին, գրել տեքստեր ամենատարբեր թեմաներով, համառոտագրել ծավալուն նյութերն ու հոդվածները։ Chatgpt-ին օգնում է գեներացնել նոր մտքեր նախագծերի, առաջադրանքների համար և ստանալ համապարփակ պատասխաններ։
DEEPAI՝ վիզուալ մտքերի և պատկերացումների յուրահատուկ AI գործիք։ Դուք գրում եք Ձեր միտքը տեքստային տարբերակով, իսկ գործիքը, հասկանալով այն, ստեղծում է պատկեր՝ Ձեր նախընտրած ոճով։ Գործիքը կիրառելի է խմբային աշխատանքների և վիզուալ ներկայացումների՝ պրեզենտացիաների ժամանակ։ Հարթակը հնարավորություն է տալիս մտքերը կյանքի կոչել, ստանալ պատկերներ առանց նկարելու ունակության, իսկ ուսման պրոցեսը ավելի վիզուալ դարձնել։
Google Arts & Culture՝ նորարական թվային մոտեցում արվեստին և մշակույթին։
Հարթակը ներկայացնում է աշխարհի շուրջ 3000 թանգարանների հավաքածուներ, որոնք կարող եք դասավորել ըստ գունային խմբերի կամ ըստ նախընտրելի թանգարանի, ինչպես նաև հնարավորություն է տալիս կրթություն արվեստի և մշակույթների մասին։ Բացի այդ, այն թույլ է տալիս ցանկացած նկար պրոեկտել հարթ մակերեսի վրա և տեսնել դրա իրական չափերը։
Grammarly.edu
Վերջին AI գործիքը, որին ցանկանում ենք անդրադառնալ արհեստական բանականությամբ ծրագրավորված մեր քառյակից grammarly.edu-ն է։ Այն ժամանակ խնայելու լավագույն գործիքներից է, քանի որ օգնում է խմբագրել տեքստերը՝ ընտրելով համապատասխան ոճը և ֆորմալության աստիճանը, ըստ այդմ՝ առաջարկելով շտկումների տարբերակներ՝ տառասխալների ուղղում, հնարավոր հոմանիշների առաջարկում, նախադասության վերաձևակերպում և այլն։
Բացի այդ, grammarly պրեմիում տարբերակը առաջարկում է գրագողությունը (plagiarism) ստուգելու գործիք, որը օգնում է տեսնել՝ քանի տոկոսն է տեքստի վերցրած այլ աղբյուրներից, այսպիսով՝ օգնելով Ձեզ հետագայում աշխատելլ ակադեմիական պահանջներին համապատասխան։
Հուսով ենք՝ մեր առաջարկած AI գործիքները Ձեր կրթական պրոցեսն ավելի հետաքրքիր և մոտիվացնող կդարձնեն։