Բլոգ
3 Խորհուրդ արտասահմանում սովորելիս կացություն ընտրելիս
- June 5, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ Հետաքրքիր փաստեր
3 խորհուրդ միջազգային ուսանողին կացություն ընտրելիս։
Edunetwork-ը՝ ունենալով բազմաթիվ ուսանողների հետ աշխատանքի փորձ, Ձեզ համար պատրաստել է խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ բնակության վայր՝ կացարան ընտրելիս։
Պլանավորում
Սկսեք հնարավորինս շուտ և պլանավորեք նախօրոք։ Հիմնականում կացության հետ խնդիր ունեցող ուսանողները շատ ուշ են սկսում զբաղվել կացության ընտրության հարցով, երբ արդեն բոլոր հարմարավետ և մատչելի տարբերակները զբաղված են։ Համալսարանի ընդունելության նամակից անմիջապես հետո, սկսեք ուսումնասիրել և պլանավորել։ Որոշ տարբերակներ կանխավճար (դեպոզիտ) են պահանջում առաջին ամսվա համար, սակայն հնարավոր է գտնել անվճար ամրագրվող տարբերակներ։
Տեղանք
Առաջնային ուսումնասիրեք թաղամասը և տրանսպորտի հասանելիությունը։ Եթե համալսարանի կացարաններից մեկում չեք մնալու, ապա տեղանքը պետք է լինի ապահով, մոտ համալսարանի կամպուսին և գործի ճկուն տրանսպորտային համակարգ, որ ուշ ժամերին կարողանաք օգտվել համալսարանի ծառայություններից կամ գնալ քաղաքի ակտիվ հատվածներ և ապահով վերադառնալ։
Բյուջե
Շատ մեծ ուշադրություն դարձրեք բյուջեին։ Կացարանի համար նախատեսված ծախսերը նշված արժեքից սովորաբար ավելի թանկ են լինում, քանի որ պետք է վճարելունաև կոմունալ ծառայությունների և անվտանգության համար։ Պլանավորեք նաև այնպես, որ ունենաք հավելյալ գումար սնվելու, իրեր գնելու համար, քանի որ նոր բնակարանում/սենյակում ստեղծելու եք Ձեր հարմարավետությունը։
Ձեզ մաղթում ենք բարի ճանապարհ։