Բլոգ
Փոփոխություններ բանակի տարկետման իրավուքնում
- September 2, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ տարկետում էր տրամադրում լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման #shanghairanking-ի ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու կամ դիմորդ լինելու դեպքում։
Սակայն այս տարի, նոր որոշման համաձայն, որն ուժի մեջ կմտնի 2023 թվականի մարտի 1-ից, տարկետման իրավունք կստանան այն դիմորդներն, ովքեր այս կամ դրան նախորդող տարում ընդունվել կամ դիմել են #shanghairanking-ի ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու։
Ավելի պարզ՝ միայն հաշվի են առնում համալսարանի ակադեմիական վարկանիշը։