Բլոգ
Այս հոդվածը պատրաստելիս հիշեցինք ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյին, ով գրել է ամենաերկար նախադասությունը (832 բառ) «Թշվառները» վեպում։ Այս հրապարակումը ծավալուն է (1871 բառ), բայց փորձել ենք ներկայացնել ամենակարևոր ու հետաքրքիր կետերը։
Կրթական համակարգը
Կրթական համակարգը ինչպես ցանկացած այլ եվրոպական կրթական համակարգում, Ֆրանսիայում ուսումնական գործընթացի կազմակերպումն ունի իր առանձնահատկություններն ու նրբությունները։ Ուսանողն ինքն է կազմում իր անհատական ուսումնական ծրագիրը՝ պարտադիր առարկաները լրացնելով ընտրովի առարկաներով։
Ընդունելություն
Օտարերկրյա ուսանողների համար Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հիմնական պահանջը ֆրանսերեն լեզվի իմացության հաստատումն է անհրաժեշտ մակարդակով: Ամենատարածված ընթացակարգը DALF լեզվի քննությունը հանձնելն է, ինչը ցույց է տալիս, որ այս լեզվի վկայականն ունեցողը կարող է լսել դասախոսություններ, մասնակցել սեմինարների, գրել էսսեներ և ընթացիկ քննություններ հանձնել ֆրանսերենով։
Մրցակցություն
Փարիզում սովորել ձգտում են ոչ միայն օտարերկրյա ուսանողները, այլև տեղացիները։ Փարիզի համալսարաններում մրցակցությունը միշտ ամենաբարձրն է։ Ընդունվելու և կրթաթոշակ ստանալու հնարավորություն ունենալու համար միջին միավորը պետք է ավելի բարձր լինի, քան մարզային բուհերինը՝ նվազագույնը 4,4՝ 5-ից:
Քաղաքի գլխավոր համալսարանը Սորբոնն է (Sorbonne Université)։ Այն հիմնադրվել է 13-րդ դարում և տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ փոխել է իր ձևը։ Իր ներկայիս տեսքով համալսարանը գործում է 2018 թվականից և բաղկացած է երեք ֆակուլտետներից՝ բժշկական, գիտական և հումանիտար:
Թանկարժեք ապրելակերպ
Փարիզը Ֆրանսիայի ամենաթանկ քաղաքն է։ Ամսական կեցության ծախսերը կազմում են 952-1270 ԱՄՆ դոլլար՝ առանց վարձակալության։ Ուսանողները կարող են գումար խնայել տրանսպորտի, սննդի և ժամանցի պարագայում, այն էլ իրենց համար նախատեսված հատուկ զեղչերի շնորհիվ: Այնուամենայնիվ, Փարիզում հարմարավետ կյանքի համար պետք է վճարել:⠀