Բլոգ
Սխալներ համալսարան ընդունվելիս. Մաս 1
- March 6, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ Հետաքրքիր փաստեր
Հիմնական սխալները, որ անում են դիմորդները համալսարան ընդունվելիս․
- Ընտրել բացառապես համալսարանը, ոչ թե կուրսը։
Աշխարհում կան բազմաթիվ հեղինակավոր համալսարաններ և քոլեջներ։ Նրանցից շատերը բազմամասնագիտական են, բայց ոչ բոլորն են ուժեղ բոլոր ոլորտներում միանգամից:
Կարևոր է որոշել, թե ի՞նչ եք ուզում ստանալ կոնկրետ համալսարանից, դասընթացից, մասնագիտությունից, երկրից: Խորհուրդ ենք տալիս դիտարկել առարկայական վարկանիշերը ցանկալի մասնագիտության համար և ուշադրություն չդարձնել միայն բուհերի անուններին, որոնք զբաղեցնում են առաջին հորիզոնականները կրթական վարկանշային աղյուսակներում։
- Անուշադիր լինել ընդունելության պահանջներին։
Երբ խոսքը վերաբերում է ընդունելության պահանջներին, այստեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է։ Եթե ձեզանից պահանջվում է TOEFL-ի արդյունք, դուք չպետք է ներկայացնեք IELTS-ի գնահատականը, քանի որ կարծում եք, որ դրանք փոխարինելի են։
Որոշ մասնագիտությունների համար անհրաժեշտ է հանձնել մասնագիտացված թեստեր և քննություններ, որոնց նախապատրաստումը ժամանակ է պահանջում, իսկ քննության մասնակցությունը կարող է տեղի ունենալ ամիսներ առաջ։
Եթե ձեր արդյունքն ընդունելության նվազագույն արդյունքից ցածր է, ապա սխալ կլինի մտածել, որ այս տարի հրաշք տեղի կունենա։
Ավելին, նվազագույն շեմի հույսը նույնպես լավագույն գաղափարը չէ, քանի որ ըստ վիճակագրության՝ անցողիկ միավորներն ամեն տարի միայն բարձրանում են։️
Բոլոր պահանջները տարբերվում են՝ կախված համալսարանից: Եվ հաշվի առնելով, որ դիմորդները սովորաբար դիմում են մի քանի ուսումնական հաստատությունների, անհրաժեշտ է պատրաստել փաստաթղթերի մի քանի փաթեթ՝ ուշադիր ուսումնասիրելով յուրաքանչյուր բուհի պահանջները։
Շարունակելի․․․