Բլոգ
Թեպետ մենք առաջարկում ենք արտերկրում կրթություն ստանալու բազում հնարավորություններ, շատ ենք խոսում առավելությունների մասին, բայց նաև անկեղծ ենք մեր հետևորդների հետ և կարևոր ենք համարում ներկայացնել արտերկրում կրթություն ստանալու թերությունները։
⠀Եթե սկսենք դրականից, ապա արտերկրում կրությունը Ձեզ կտա՝
- Բազմամշակութային միջավայր։ Ծանոթանալ տարբեր մշակույթ կրող մարդկանց հետ ու ունենալ ընկերներ աշխարհի տարբեր անկյուններում անգնահատելի փորձառություն է ։
- Վարկանիշ և կրության բարձ որակ։ Բացի տեսական գիտելիքներից, ուսանողներին սովորեցնում են գործնական հմտություններ, ինչպիսիք են քննադատական մտածողությունը կամ տեղեկատվության արագ վերլուծությունը: Նման հմտություններն ու գիտելիքները ամեն բուհում հասանելի չեն։ Իսկ վարկանիշն էլ կբացի աշխատաշուկայի բոլոր փակ դռները։
Թերությունների մասով՝
- Ընդունելության տարբերվող նաև տանջալի գործընթաց։ Արտասահմանյան բուհեր և դպրոցներ դիմելու գործընթացը արմատապես տարբերվում է մեր ուսումնական հաստատություններին դիմելու գործընթացից: Բոլոր նրբություններին տեղյակ չլինելը կարող են նյարդեր, ժամանակ և ֆինանսներ խլել։
- Հարմարավետության գոտուց դուրս գալը։ Նոր մշակույթը, օտար լեզու և նույնիսկ միայնությունը կարող են խանգարել արտերկրում սովորելու ցանկությանը: Դե’, եթե Դուք ինտրովերտ չեք ։
Տնից հեռու տեղափոխվելն ու սովորելը հեշտ չէ։ Առաջին մի քանի շաբաթները կամ նույնիսկ ամիսները կարող են ժամանակ պահանջել նոր երկրին հարմարվելու համար: Այնուամենայնիվ, մեկ այլ երկիր կարող է դառնալ ձեր երկրորդ տունը և փոխել ձեր կյանքը դեպի լավը: