Բլոգ
Edunetwork > Բլոգ > Հայտարարություններ > Ուսանողի օրագրից․ Ինչպե՞ս ես ընտրեցի արտերկրի իմ համալսարանը
Ուսանողի օրագրից․ Ինչպե՞ս ես ընտրեցի արտերկրի իմ համալսարանը
- September 2, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
No Comments
Երբ կա արտերկրում սովորելու ցանկություն, բայց չգիտեք՝ ինչից սկսել, կարդացե՛ք մեր դիմորդներից մեկի ուղեցույցը։
«Արտերկրում համալսարան ընտրելիս մի քանի կետի էի ուշադրություն դարձրել․
- Սեփական նախասիրություններին․ շատ պարզ է հնչում, բայց առաջին հերթին պետք է հասկանալ ձեր նախասիրությունները, հետաքրքրությունները, ճաշակը։ Եվ որոշել, թե որ երկրում կուզենայիք ոչ միայն սովորել, այլև ապրել։
- Ի՞նչ էի նախատեսում սովորել․ ամեն երկիր իր առանձնահատկությունն ունի: Օրինակ՝ աշխարհում հայտնի է անգլիական արդարադատության համակարգը. օտարազգի ուսանողները գնում են Անգլիա՝ իրավաբանություն սովորելու, քանի որ շատ երկրներ օրինակ են վերցրել բրիտանական դատական համակարգը։ Նաև մարդիկ գնում են Մեծ Բրիտանիա՝ գիտելիքներ ձեռք բերելու ճարտարապետության և շինարարության ոլորտներում։ Այսպիսով՝ երկիրը շատ մեծ նշանակություն ունի:
- Ուսման և կեցության ծախսերը.
Երկրի ընտրության ամենակարևոր հարցերից մեկը ֆինանսական կողմն է։ Քանի որ շատ դեպքերում այս չափանիշից էր կախված, թե ես ո՞ր երկիրը կընտրեի սովորելու համար:
- Բուհ ընդունվելու պայմանները և ներկայացվող պահանջները․
Սկսեցի ուսումնասիրել բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու պայմանները։ Հասկացա, որ դժվար չէ, բայց, յուրաքանչյուր համալսարան ունի իր նրբությունները, և սիրողական մակարդակով անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը կարող էր ճակատագրական լինել։ Արդեն որոշակի պատկերացում ունենալուց հետո գտա #edunetwork-ին, ում հետ անցա ընդունելության բոլոր պրոցեսները և այժմ սովորում եմ իմ երազանքի համալսարանում»։