Բլոգ
Որտե՞ղ են սովորում մեր ուսանողները
- November 29, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ Հետաքրքիր փաստեր
No Comments

Edunetwork-ում աշխարհագրության ժամ է և այս անգամ բացահայտում ենք Վաշինգտոնի համալսարանը, որտեղ սովորում է մեր դիմորդներից Սերժը։
U-Dub կամ UW. սրանք համալսարանի ոչ պաշտոնական անվանումներն են։
Հիմնադրվել է 1861 թվականին, համարվում է Արևմտյան ափի ամենահին համալսարաններից մեկը։
Համալսարանն առաջարկում է բակալավրի, մագիստրատուրայի և դոկտորական աստիճաններ 140 ֆակուլտետներում, որոնք իրենց հերթին տեղաբաշխված են տարբեր քոլեջների և դպրոցների միջև։
Ինչպե՞ս ընդունվել ու սովորել համալսարանում. այս հարցերի մանրամասն պատասխանները կարող է տրամադրել Սերժը, ով արդեն երկրորդ տարին է, ինչ սովորում է Վաշինգտոնում և պատրաստ է օգնել իր օգտակար խորհուրդներով։ Ուղղեք Ձեզ հուզող հարցերը և մենք անպայման կպատասխանենք։