Բլոգ
Շանհայյան վարկանիշ. Ի՞նչ է դա
- August 31, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ Հետաքրքիր փաստեր
Աշխարհի լավագույն համալսարանների ARWU-ն (աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշը) հաճախ անվանում են Շանհայի վարկանիշ։⠀
ARWU-ն աշխարհի լավագույն համալսարանների ամենաազդեցիկ վարկանիշային աղյուսակներից մեկն է, որտեղ աշխարհի 500 լավագույն համալսարանների վարկանիշային արդյունքները հրապարակվում են 2003 թվականից։
Աղյուսակը կազմելիս ընտրվում են միայն այն համալսարանները, որոնց ուսուցիչները կամ շրջանավարտներն ունեն Նոբելյան կամ Ֆիլդսի մրցանակ, հրապարակում են գիտական ուսումնասիրություններ գիտական ամսագրերում` ինդեքսավորված, Science Citation Index-Expanded և Social Science Citation Index-ում:⠀
Աշխարհում կա ընդամենը 1000 այդպիսի համալսարան, որոնցից 500 լավագույնները ընդգրկվում են Շանհայի վարկանիշային աղյուսակում։
ՀՀ-ում բանակից տարկետման իրավունքի որոշում տալիս առաջնորդվում են Շանհայի վարկանիշային աղյուսակով:
Ի դեպ, կա նոր թարմացում. առաջիկայում առարկայական վարկանիշը չի ընդունվելու, միայն դիտարկվելու են ակադեմիական լավագույն 50 համալսարանները:
Յուրաքանչյուր ցուցանիշի համար աշխարհի լավագույն համալսարաններին հատկացվում է 100 միավոր։
Ամենաարդյունավետ հաստատություններին տրվում է 100 միավոր, մյուս բուհերի միավորը հաշվարկվում է առավելագույնի տոկոսով։