Բլոգ
Մի՛ վախեցեք արտերկրում կրթություն ստանալուց
- October 23, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Ապագա շատ ուսանողներ հրաժարվում են արտերկրում համալսարան ընդունվելուց, քանի որ չգիտեն իրենց իրական հնարավորությունների մասին կամ չեն հավատում իրենց ուժերին:
Մենք ցանկանում ենք փարատել հիմնական վախերն ու միֆերը։
Միֆ 1․ «Այնտեղ քեզ ոչ ոք չի սպասում»․ այս խոսքերը շատերն են լսել։ Այո, Ձեզ Google-ում աշխատանքի չեն ընդունի, եթե չունեք փորձ և դիպլոմ։ Բայց հենց դրա համար էլ մեկնում եք կրթություն ստանալու։ Եղե՛ք ակտիվ, մասնակցե՛ք պրակտիկայի, զարգացրե՛ք լեզուն։ Ավարտելուց հետո ցանկացած երկրում կգտնեք բարձր վարձատրվող աշխատանք։
Միֆ 2․ Օտար լեզու, բոլորովին այլ կրթական համակարգ և խիստ պահանջներ. ինչպե՞ս սովորել հեղինակավոր բուհերում,երբ Դուք միայն վերջերս եք հանձնել ընդունելության քննություններն ու չեք հիշում դպրոցական ծրագրի մեծ մասը:
Բոլոնիայի կրթական համակարգ ունեցող բոլոր երկրներում, բացառությամբ որոշ ծրագրերի, Դուք կարող եք ինքներդ ընտրել Ձեր զբաղվածության աստիճանը: Կրթության որակն ու բուհի հեղինակությունը միշտ չէ, որ ցույց են տալիս բուհում ծանրաբեռնվածության ու պահանջների մակարդակը։ Կարդացեք ուսանողների կարծիքները, ծանոթացեք ուսումնական ծրագրերին:
Միֆ 3․ Մենք բոլորս վախենում ենք մենակությունից։ Սա հատկապես ընդգծվում է արտերկրում: Ընկերների և հարազատների պակաս, անծանոթ մշակույթ և լեզու։ Համալսարանում Ձեզ ավելի հեշտ կլինի հարմարվել խոսակցական լեզվին: Անընդհատ շփվելու եք սեմինարների, խմբակային պարապմունքների ժամանակ, հարևանների հետ՝ հանրակացարանում։ Ժամանակի ընթացքում Դուք կմոռանաք, որ Ձեր լեզվական արգելքն ընդհանրապես գոյություն ուներ։
Եթե արդեն մտափոխվեցիք և ցանկանում եք ստանալ երազանքի կրթությունը, ապա գրե՛ք #edunetwork-ին։