Բլոգ
Ձեր կրթական ուղին սկսվում է NetFairwork-ից
- February 3, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ Միջոցառումներ
Սիրելի՛ դիմորդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ NetFairwork-ը (Edunetwork-ի կողմից իրականացվող կրթական տոնավաճառը), այս տարի առաջին անգամ անցկացվելու է մարտի 25-ին օֆֆլայն ֆորմատով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում (Փարազ Ավետիսյան շենք, Ալեք և Մարի Մանուկեան սրահ)` Մարշալ Բաղրամյան 40 հասցեով։
Այսինքն՝ Դուք ունենալու եք բացառիկ հնարավորություն մասնակցել մեր կրթական տոնավաճառին, տեղում ծանոթանալ առաջարկվող կրթական հնարավորություններին և ընտրել Ձեր ապագա համալսարանը։
Ծրագրի նախապատմությունը
2021 թվականին՝ համաճարակով պայմանավորված, Edunetwork-ը Հայաստանում կազմակերպեց առաջին օնլայն կրթական տոնավաճառը։ Այն միավորեց կրթական խորհուրդատուներին և ուսանողներին աշխարհի տարբեր անկյուններից:
2022-ին Netfairwork-ի ֆորմատն անփոփոխ էր։ Մենք համախմբեցինք դիմորդներին մեր միջազգային գործընկերների հետ և հնարավորություն տվեցինք ծանոթանալ ծրագրերին և հնարավոր կրթաթոշակներին։
Այս տարի Ձեզ հրավիրում ենք արդեն անձամբ՝ հանդիպելու միջազգային համալսարանների ներկայացուցիչների հետ։
Մեր եզակի միջոցառումը կօգնի ձեզ ծանոթանալ մասնագետների հետ աշխարհի տարբեր անկյուններից և տեղեկություններ ստանալ կրթական հաստատությունների և վերջիններիս ընձեռած հնարավորությունների մասին:
Դուք ձեռք կբերեք անհրաժեշտ տեղեկատվություն ձեր ուսման և կարիերայի վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու համար:
Մասնակցության մանրամասները
Մասնակցության վճարը 2000 ՀՀ դրամ է:
Միջոցառմանը գրանցվելու համար խնդրում ենք նախօրոք փոխանցել մասնակցության վճարը Էդու Նեթվորքի հաշվեհամարին՝ 220473332066000`«Նպատակ» դաշտում նշելով Ձեր անուն-ազգանունը, ապա անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/763nvnZyko9y2pAJ7, լրացնել հայտը և վերջում կցել վճարման անդորրագրի պատճենը:
Եթե ունեք հարցեր, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով մեր էջին, կամ զանգահարելով՝ +37455250490, +37411401014 հեռախոսահամարներին:
Անհամբեր սպասում ենք Ձեզ մեր կրթական տոնավաճառում: