Բլոգ
Հումանիտարներ, հրապարակումը ձեզ ենք նվիրում։
⠀
Այլ ուղղությունների հետ ամեն ինչ պարզ է՝ բոլորը և ամենուր սպասում են նրանց: Բայց ի՞նչ անել, եթե դուք հումանիտար եք, ու ցանկանում եք սովորել արտերկրում։
⠀
Նախ պետք է հասկանալ, թե ինչ մասնագիտացում եք ցանկանում ձեռք բերել։ Եթե չեք կողմնորոշվել մենք առաջարկում ենք ցանկ, որն արժե աչքի անցկացնել։
⠀
Լեզվաբանություն, մանկավարժություն, գրականություն, լրագրություն, հաղորդակցություններ, միջազգային հարաբերություններ, պատմություն, արվեստի պատմություն, ժամանակակից լեզուների պատմություն, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, արևելագիտություն, հոգեբանություն, մշակութաբանություն, օտար լեզուներ (թարգմանական գործունեություն), գովազդ, PR․․․ շարքը շարունակական է։
⠀
Իսկ ո՞ր երկիրն ընտրել։
Հումանիտար գիտությունների համալսարանների թվով առաջատար երկրների շարքում են՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Չինաստանը։
⠀
Եվ վերջապես, ամենալավ նորությունն այն է, որ հումանիտար գիտություններում սովորելն ավելի մատչելի է, քան այլ ուղղությունների դեպքում կլիներ։