Բլոգ
Հաճախ տրվող հարց # 1.
Անգլերենի մակարդակ.
Արտերկրում կրթական հաստատություններում ուսում շարունակելու հիմնական պահանջներից է տվյալ հաստատության ուսման լեզվին տիրապետումը: Կախված երկրից, հաստատությունից և առաջարկվող ծրագրերից՝ ուսուցման լեզուն կարող է լինել անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը, չինարենը և այլ լեզուներ։ Դպրոցական ծրագրերի համար լեզվի մակարդակը ստուգվում է դպրոցի կողմից առաջարկված քննության կամ լեզվի մակարդակի մասին ներկայացված վկայականի միջոցով:
Համալսարանական ծրագրերի համար ընդունվում են միջազգայնորեն ճանաչված լեզվի քննությունները, օրինակ՝ IELTS, TOEFL, DUOLINGO, DSH, TestDaF, DELE, HSK և այլն: Նախապատրաստական կուրսի համար IELTS 5 կամ IELTS 5,5 համարվում է բավարար, այնինչ բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերի համար IELTS 6 և ավելին է անհրաժեշտ։
Սակայն շատ կարևոր է նախապես ճշտել կրթական հաստատությունների ընդունելության պահանջները, քանի որ դրանք տարբեր կարող են լինել։