Բլոգ
Իտալիան ճամփորդական և մշակութային հարուստ ժառանգությամբ պատմական երկիր լինելուց բացի, բազմաթիվ միջազգային ուսանողների համար բարձրորակ կրթություն ստանալու լավագույն ուղղություններից մեկն է։
Edu Network-ը Ձեզ համար առանձնացրել է Իտալիայում ուսանելու վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։
- Ուսման վարձերը պետական և մասնավոր բուհերում կտրուկ տարբերվում են։ Պետական բուհերում բակալավրի ուսման վարձը տատանվում է տարեկան 1000-ից 4000 եվրոյի սահմաններում։ Մասնավոր, ավելի բարձր վարկանիշ ունեցող բուհերի ուսման վարձերը սկսվում են 6000 եվրոյից և հասնում տարեկան մինչև 20․000 եվրոյի։
- Իտալիայում հիմնական ուսուցման լեզուն իտալերենն է, սակայն շատ համալսարաններ առաջարկում են նաև անգերեն լեզվով դասավանդվող ուսումնական ծրագրեր։
- Ընդունելության համար հիմնականում պահանջվում է ներկայացնել ավագ դպրոցի վկայական, հանձնել լեզվի իմացության միջազգային քննություններ, ինչպես նաև ներկայացնել պորտֆոլիո կամ կրեատիվ աշխատանք՝ կախված Ձեր ընտրած կրթական ծրագրից և համալսարանի պահանջներից։
- Բակալավրի կրթական ծրագրերի տևողությունը 3-4 տարի է, իսկ մագիստրոսական ծրագրերինը՝ 1-2 տարի։
- Ձեր ուսման ընթացքում Դուք, որպես միջազգային ուսանող, իրավունք ունեք շաբաթական 20 ժամ աշխատելու։ Ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Դուք հնարավորություն եք ունենում աշխատել և ձեռք բերել բնակության իրավունք։
Հարկ է նշել նաև մի շարք այլ առավելույթուններ, որոնք Իտալիան տալիս է միջազգային ուսանողներին՝ պատմական գրադարաններ, անվճար այցելություն թանգարաններ, ապրուստի ցածր գին, նորագույն տեխնոլոգիաներով գերհագեցած campus-ներ և այլն։