Բլոգ
Նիդերլանդներում կրթությունը միջազգային ճանաչում է ստացել “problem-based learning” համակարգի համար:
Համալսարաններն առաջարկում են ավելի քան 2,100 ուսումնական ծրագրեր անգլերենով, և այստեղ յուրաքանչյուր տասներորդ ուսանող օտարերկրացի է:
Երկրի կրթական համակարգը աշխարհում ութերորդ տեղում է։
Վարկանշային համալսարաններից են Լեյդենի համալսարանը, որը համարվում է Նիդերլանդների ամենահին համալսարանը։ Այստեղ գործում է ավելի քան 150 կրթական ծրագիր և այս համալսարանը ունի միջազգային ճանաչում։ Մեկ այլ վարկանշային համալսարան է Ամստերդամի համալսարանը, որը համարվում է Եվրոպայի խոշորագույն համալսարաններից մեկը։
Եվրոպայի համար ուսման վարձերը բարձր են. Բակալավրի համար կվճարեք մոտ տարեկան 9000-ից 13․000 ԱՄՆ դոլար, մագիստրատուրան՝ 13․000-ից 20․000 ԱՄՆ դոլար։
Պահանջներ. 11-րդ դասարանից հետո կարող եք մուտք գործել միայն UAS (Կիրառական գիտությունների համալսարան): Ընդունելության միջին միավորը 4.0/5-ից է: Բակալավրի կոչումով կարող եք ընդունվել ցանկացած բուհի մագիստրատուրա: Բիզնեսի և կառավարման ծրագրերը պահանջում են GRE/GMAT քննություն:
Վիզա. Ուսանողական վիզայի դիմելու համար այլ անհրաժեշտ փաստաթղթերից բացի Ձեզ հարկավոր կլինի ընդունելության մասին փաստող հրավեր և ապրուստի ծախսերի ապացույց՝ տարեկան մոտ 12.000 ԱՄՆ դոլարի չափով: