Բլոգ
Կրթաթոշակի տեսակները
- June 5, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ Հետաքրքիր փաստեր

Երբեմն մեզ մեր երազանքի համալսարանից հետ է պահում միայն ֆինանսական միջոցների անբավարարությունը։ Այդ իսկ պատճառով որոշեցինք ավելի մանրամասն բացատրել, թե ինչ տեսակի կրթաթոշակներ գոյություն ունեն, ինչպես նաև ծանոթացնել դիմելակարգին և մանրամասնել, թե դրանք ինչպես են գործում։
Academic scholarships
Այս տեսակի կրթաթոշակները լավ առաջադիմություն և շատ բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների համար են։
Need-Based Scholarships
Տվյալ տեսակի կրթաթոշակը տրամադրվում է այն ուսանողներին, ովքեր հիմնավորող փաստաթղթերով փաստում են ֆինանսական անբավարար միջոցների մասին և իրենց անհրաժեշտ ֆինանսական աջակցության մասին։
Minority Scholarships
Հատուկ խմբի պատկանող, փոքրամասնություն կազմող ուսանողների համար կան մշակված հատուկ կրթաթոշակներ, որն իրենց տալիս է հավելյալ հնարավորություն ֆինանսական աջակցություն ստանալու։
Career Specific
Կան կրթաթոշակներ, որոնք հատուկ մասնագիտություն ուսանելու համար են, օրինակ՝ բժիկների, քիմիկոսների, մաթեմատիկոսների համար։
Study abroad scholarships
Համալսարանի կամ հատուկ ֆոնդերի կողմից ֆինանսավորվող ծրագրեր են, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին ուսանել 6-12 ամիս այլ երկրի գործընկեր համալսարանում՝ փոխհատուցելով գրեթե բոլոր ծախսերը։
Creative Scholarships
Արվեստի, դիզայնի և շատ այլ կրեատիվ ոլորտների համալսարաններ առաջարկում են կրթաթոշակներ կրեատիվ նախագծերի համար։ Ամեն տարի հայտարարվում է մրցույթի թեման, ըստ որի դիմորդները պատրաստում են իրենց հայտը, ուղարկում և սպասում պատախանին։ Հաղթող ուսանողը ստանում է մինչև 100% կրթաթոշակ՝ կախված հայտարարված մրցույթից։
Financial Aid Scholarships
Երկրները ֆինանսավորում են միջազգային ուսանողներին, ովքեր ունեն իրենց ուսումը շարունակելու համար և փոխհատուցում են համալսարանի վարձի մի մասը, կամ տալիս ամսական որոշակի գումար տարբեր ծախսերի համար։ Այս կերպ օգում են լավ առաջադիմություն ունեցող աշակերտներին կենտրոնանալ դասերի վրա և շարունակել ուսումը համալսարանում։