Բլոգ
Ինչպե՞ս քննարկել ծնողների հետ արտերկրում կրթություն ստանալու հարցը
- May 3, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Առաջին քայլն արված է. դուք որոշել եք ընդունվել արտերկրի որևէ համալսարան:
Առաջին աջակցողներն ու անհանգստացողները, բնականաբար, ծնողներն են։
Հաճախ նաև իրենց պատկերացումներն են խանգարում երեխաներին գալ այս որոշմանը։ Բայց կարևորելով բարձրակարգ կրթության դերը, երբեմն պետք է լինում գնալ կոմպրոմիսների։
Ծնողների հետ արտերկրում կրթություն ստանալու թեման քննարկելու նուրբ կետեր կան։
Ծնողներին, որոնք չեն աջակցում կրթական երզանքի իրականացմանը, կարելի է հասկանալ։ Երեխային բաց թողնել դեպի «անորոշություն», բավականին բարդ է։
Իսկ ի՞նչ անել։ Մինչ իրենց հետ քննարկում սկսելը, պետք է հասկանալ հստակ պատճառը, թե ինչու նրանք չեն ցանկանում, որ դուք սովորեք արտերկրում։
Օրինակ՝ ծնողները պատրաստ չեն շատ գումար ներդնել։ Անհանգստանում են անվտանգային հարցերի պատճառով։ Հաճախ նաև չեն պատկերացնում, որ դուք արդեն հասուն եք և կարող են ձեզ լիարժեք վստահել։
Իսկ այս իրավիճակում ի՞նչ անել։
Մինչ զրուցելը լավ ուսումնասիրեք համալսարանները, գտեք մատչելի ծրագրեր, ստուգեք ցանկալի երկրի անվտանգության ինդեքսը։
Համակարգված ներկայացրեք ինֆորմացիան, որտեղ կնկատվի նաև ձեր կազմակերպվածությունն ու հարցերին ավելի հասուն մոտենալը։
Եվ հիշե’ք, որ մենք միշտ կարող ենք օգնության գալ և առաջարկել ձեզ համար լավագույն տարբերակը։