Բլոգ
Ինչպե՞ս համադրել կանադական ավագ դպրոցներն ու մեր ազգային ծրագիրը
- April 8, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Կանադան համարում են աշխարհի ուսանողական կենտրոններից մեկը, իսկ Կանադայի դպրոցները գրավում են բազմաթիվ ծնողների ուշադրությունն ամբողջ աշխարհում:
Վերջինիս համար կան մի շարք օբյեկտիվ պատճառներ՝ կրթության բարձր մակարդակ, օտարերկրացիների համար բարենպաստ պայմաններ, երկրում անվտանգության բարձր մակարդակ, մատչելի կրթություն, և վերջիվերջո, երկիրը տարեկան ընդունում է մինչև 150 հազար օտարերկրյա դիմորդ:
Կանադայի գրեթե բոլոր դպրոցները ներառում են 12-ամյա կրթություն (Քվեբեկում՝ 11 տարի, Օնտարիոյում՝ 13 տարի):
Կանադայում շատ դպրոցներ իրականացնում են Advanced Placement և International Baccalaureate ծրագրերը. երկու ծրագրերն էլ
միջազգայնորեն ճանաչված են և համարվում են ֆունդամենտալ կրթություն լավագույն քոլեջ կամ համալսարան ընդունվելու համար:
Edunetwork-ն առաջարկում է կանադական ավագ դպրոցի ծրագրեր՝ օնլայն տարբերակով: Սովորել հայաստանյան ավագ դպրոցում, զուգահեռ օնլայն անցնել ծրագիրն ու պատրաստվել կանադական կամ աշխարահի այլ հեղինակավոր որևէ ԲՈւՀ-ի ընդունելությանը:
Ինչո՞ւ է սա լավագույն տարբերակը.
դիմորդը հնարավորություն ունի ծանոթանալ նոր կրթական մոդելին, լինելով Հայաստանում և կրճատել արտերկրում սովորելու հավելյալ ծախսերը:
Իսկ ավարտելուց հետո ընդունվել կանադական կամ աշխարհի այլ լավագույն ԲՈւՀ-երից որևէ մեկը:
Հետաքրքրե՞ց գրեք մեզ: