Բլոգ
Ինչպե՞ս ընտրել համալսարան որպես ավագ դպրոցի աշակերտ
- May 1, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Համալսարանի ընտրությունը կարևոր ակադեմիկ պատմությանը առնչվող քայլ է, որի համար պետք է մտածել դեռ 10-րդ դասարանում։ Edunetwork-ում առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ համալսարանի ընտրության հարցում։
Սահմանե ՛ ք նպատակը։ Մինչ համալսարան ընտրելը հասկացե ՛ ք ձեր նպատակը բակալավրիատ դիմելու։ Հնարավոր է արդեն ունեք հստակ կարիերայի պատկերացումներ, կամ ուղղակի կարևորում եք բարձր վարկանիշ ունեցող հաստատությունում սովորելը, իսկ միգուցե մոտ լինել ընտանիքին և ստանալ ընդհանուր կրթություն։
Կրթական հետաքրքրությունները։ Վաղ շրջանում ուշադրություն դարձրե ՛ ք ավագ դպրոցի առարկաներին։ Սա կօգնի հասկանալ ավելի հումանիտար առարկաներ են ձեզ դուր գալիս, արվեստի կամ վիզուլ դիզայնի որոշ թեմաներ, թե ավելի գիտական, մաթեմատիկական կամ համակարգչային ուղղություններ։ Զուգահեռ դասերին կարող եք կամավորություններ անել նմանատիպ կազմակերպություններում մշակույթին և մասնագիտություններին ծանոթանալու համար։
Ուսումնասիրե ՛ ք համալսարանները։ Նայեք համալսարանի շրջանավարտների պատմությունները, կարդացեք հաջողության պատմությունները, ներկա ուսանողներից փորձեք տեղեկություն ստանալ։ Նաև կարող եք ուսումնասիրել վեբ կայքերը, սոցիալական էջերը հավելյալ ինֆորմացիայի համար։
Տարածքն ու մշակույթը։ Կարևոր է հաշվի առնել համալսարանի կամպուսը, շենքը, գտնվելու վայրը եթե արտասահման եք մեկնելու ապա քաղաքը և երկիրը։ Սա ուղղակիորեն կապ ունի բյուջեի հետ, քանի որ ըստ քաղաքների ապրուստի գինը կարող է կտրուկ տարբերվել։
Ընդունելության պայմանները։ Ուշադրություն դարձրե ՛ ք ընդունելության պահանջներին։ Միգուցե ավելի բարձր ՄՈԳ(GPA) է անհրաժեշտ, մաթեմատիկայի հավելյալ քննություններ և օտար լեզվի քննություններ։
Սա մեր 2023-ի աշխատանքի փոքրիկ մասն է:
⠀
Իսկ 2024-ում մեծ նորություններ են սպասվում։
⠀
Ամառային դպրոցների նոր ուղղություններ, նոր համագործակցություններ, նոր կրթական տոնավաճառ, նոր ֆորմատ, որի մասին ավելի ուշ կտեղեկացնենք։
⠀
Հետևե’ք մեզ՝ սպասելով կրթական նոր ալիքին