Բլոգ
Այս շքեղ և հարուստ մշակույթով երկիրը իր ուսանողներին տալիս է կրթության և կարիերայի մեծ հնարավորություն։
⠀
Չինական կրթական համակարգը մոտ է արևմտյանին, սակայն շատ է տարբերվում աշխարհի այլ կրթական համակարգերից։
⠀
Ամենակարևոր սահմանափակումը չինարենն է: Առանց դրա, Դուք կարող եք մոռանալ Չինաստանի մեծ թվով համալսարանների մասին, կամ պետք է պատրաստ լինեք անգլերեն դասընթացների համար գումար վճարել։
⠀
Ժամանակակից Չինաստանը կյանքի որակով շատ նման է արևմտյան երկրներին. անգամ Չինաստանում ավելի հարմար է բնակվել, քան շատ այլ երկրներում։ Սա վերաբերում է ինչպես ֆինանսական առավելություններին, այնպես էլ կյանքի հարմարավետությանը:
⠀
Սակայն Չինաստանում ուսանողներին արգելվում է աշխատել: Այս կանոնը խախտելու տույժը վիզայի չեղարկումն է:
⠀
Բայց կրթական առավելություններից մեկն էլ այն է, որ հաճախ շրջանավարտները ուսումն ավարտելուց հետո, շարունակում են պրակտիկայի անցնել, աշխատանք գտնել և բնակվել Չինաստանում։
⠀
Չինաստանում հաճախ կարող եք ստանալ այնպիսի աշխատանքային առաջարկներ, որոնք դժվար է պատկերացնել այլ երկրներում:
⠀
Իսկ լավագույն համալսարանը Պեկինի համալսարանն է, որը հիմնադրվել է 1898 թվականին:
⠀
Այսօր համալսարանն ամենամեծն է Չինաստանի հետազոտական համալսարանների շարքում 216 հետազոտական ինստիտուտներով և 2 ճարտարագիտական գիտությունների համապետական գիտական կենտրոններով:
⠀
Դիմե՛ք #Edunetwork-ին և ստացե՛ք կրթություն Չինաստանում։