Բլոգ
Բոստոնի համալսարանը հայտարարել էր ուսման վարձի 4,25%-ով բարձրացման մասին։ Սա 14 տարվա ընթացքում ամենամեծ աճն է։
Վիրջինիայի համալսարանը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին հաստատել էր երկամյա պլանը, որն ասում է, որ այն կավելացնի բակալավրի վճարները 8,4%-ով։
Կրթական ծրագրերը թանկացել են նաև Օրեգոնի տեխնոլոգիական համալսարանում, Սիրակուզայի համալսարանում, Վաշինգտոն նահանգի համալսարանում։
Նման իրադրությունը պայմանավորված է նրանով, որ գնաճը երկրում հասել է 8,3%-ի։ Սա ամենաբարձր մակարդակն է 1981 թվականի ապրիլից ի վեր։