Բլոգ
Ինչու՞ է արտերկրում ուսում ստանալը քեզ ուժեղ դարձնում
- June 2, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ Հետաքրքիր փաստեր
Գիտելիքից զատ, արտերկրում կրթություն ստանալը զարգացնում է նաև փափուկ հմտությունները, փոխում ձեզ և ավելի ուժեղ դարձնում․
Ավելի հստակ՝
Ընդլայնում է գիտակցության սահմանները․
Մարդը, ով արտերկրում սովորելու փորձ է ձեռք բերել, նույնիսկ ամենակարճ՝ երկու շաբաթյա լեզվի դասընթացում, արդեն այլ մարդ է։ Ծանոթանում ՝այլ մշակույթի, լեզվի, նոր մարդկանց հետ, բացահայտում նոր երկրներ, քաղաքներ։
Օգնում է դառնալ ավելի անկախ
Երբ մենակ ես`առանց ընտանիքի և ընկերների, միակ հույսը քո վրա է: Ինքնուրույն ես կառավարում ժամանակդ, դառնում ես համակարգված, անկախ ես որոշումներիդ հարցում և զգույշ՝ խնդիրներին չհանդիպելու համար։
Գիտելիք և միջազգային փորձ
Արտերկրում սովորելու և աշխատելու փորձ ունեցող թեկնածուների ինքնակենսագրականները միշտ առանձնանում են այլ թեկնածուներից:Բուհի հեղինակությունը, կրթության որակը, աշխատանքային փորձն ու մտածելակերպն արդեն ամեն ինչ ասում են ձեր փոխարեն։